[go: nahoru, domu]

Jump to content

Առատաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Առատաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի շրջան
ԳյուղԱրմավիրի մարզ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՎահրամ Հարությունյան
Այլ անվանումներՄեծ Զեյվա, Ներքին Զեյվա
Մակերես9.65 կմ²
ԲԾՄ830 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2505[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունառատաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1118[2]
Փոստային դասիչ1118
Առատաշեն (Հայաստան)##
Առատաշեն (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Առատաշեն (նախկին անվանումները՝ Մեծ Զեյվա, Ներքին Զեյվա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հարավ-արևելք, Քասաղ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 845 մ։ Վերանվանվել է Առատաշեն 1978 թ. հունվարի 25-ին[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Առատաշենի մշտական բնակչությունը կազմել է 2505, առկա բնակչությունը՝ 2474 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թթ. գաղթել են Սալմաստից, Խոյից և 1915-1916 թվականներին Ալաշկերտից[3]։

Առատաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 775 1262 773 813 1598 1885 2037 2330[5] 2823 2800 2505[1]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ և խորդենու մշակությամբ։

Պատմական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա 19–րդ դարի 70-ական թվականների կիսավեր եկեղեցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 320
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 24» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 558

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]